Քաղաքական

05.03.2015 12:46


Նաիրիտցիները երթով շարժվում են Բաղրամյան 26 (լրացված)

Նաիրիտցիները երթով շարժվում են Բաղրամյան 26 (լրացված)

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատողներ շարժվում են ՀՀ նախագահական նստավայր։

Ավելի վաղ գրել էինք, այսօր՝ ժամը 11.00–ից, «Նաիրիտի» արդեն նախկին աշխատակիցները բողոքի ցույց են արել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները հանդիպում են պահանջել վարչապետի հետ, սակայն այս անգամ էլ նրանց ոչ ոք չի ընդունել՝ որևէ տեղեկություն հաղորդելու աշխատավարձերի պարտքի մարման ժամկետների մասին։

...

Ինչպես ավելի ուշ հայտնել է մեր թղթակիցը, նախագահականից ևս նաիրիտցիներին չեն ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը