Տնտեսական

05.03.2015 13:07


2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 123.164 մարդ

2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 123.164 մարդ

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից, 2015թ. հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234.792 ուղևորի՝ շուրջ 95 ուղևորով պակաս 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշված ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123.164 ուղևոր (2014–ին՝ 123.403), ժամանողներինը՝ 111. 628 (2014-ին՝ 111.484):

Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 11.536 մարդ։

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1.046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը՝ 1.355:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը