Լրահոս

06.03.2015 07:46


Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը