Լրահոս

06.03.2015 10:29


Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը

Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալ»–ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը։ «Goal.com»–ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի կարողությունը կազմում է 210 մլն եվրո։

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնա»–ի ռմբարկու Լեոնել Մեսսին, ով 10 միլիոնով պակաս ունի։

Երրորդ տեղում Նեյմարն է (135 մլն եվրո), չորրորդում՝ Զլատան Իբրահիմովիչը (105 մլն եվրո)։ Հնգյակը եզրափակում է Ուեյն Ռունին (103 մլն եվրո)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը