Աշխարհ

06.03.2015 16:36


Պենտագոնը պատրաստվում է նոր ռմբակոծիչներ ձեռք բերել

Պենտագոնը պատրաստվում է նոր ռմբակոծիչներ ձեռք բերել

ԱՄՆ ՊՆ–ն ծրագրում է գործարք կնքել այս ամռանը նոր ռազմավարական ռմբակոծիչներ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ, «Wall Street Journal»–ի փոխանցմամբ, Պենտագոնը հայտնել էր, որ մտադիր է նշված պայմանագիրը ստորագրել 2015թ. գարնանը։

Խոսքը հեռահար ազդեցության ռմբակոծիչի ("Long-Range Strike Bomber", LSR-B) մասին է, որի համար մրցում են «Northrop Grumman», «Boeing», «Lockheed Martin» ընկերությունները։

Սենատի լսումների արդյունքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Ուիլյամ Լապլանտը նշել է, որ Պենտագոնում ծրագրում են «ինքնարժեք՝ գումարած» գործարքը ստորագրել։

Հեռանկարային ռազմավարական ռմբակոծիչը կոչված է թարմացնելու ԱՄՆ հեռահար ռազմավարական ավիացիայի արդեն հնացող նավատորմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը