Լրահոս

06.03.2015 12:21


ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական զինուժին դիվերսիա վերագրելու ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական զինուժին դիվերսիա վերագրելու ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը հայկական զինված ուժերի՝ դիվերսիոն ներթափանցման փորձ կանխելու մասին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը հայկական զինված ուժերի՝ դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու մասին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է: Չի եղել նման բան. իրենց իսկ հրահրած սադրանքների զոհերին ու վիրավորներին դեռ երկար են փորձելու «դուրս տալ», և ամեն մի զոհին ու վիրավորին «դուրս տալու» ժամանակ մի նոր, չեղած հայկական դիվերսիա պիտի հորինեն»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը