Լրահոս

06.03.2015 21:30


Սևանի աղբանոցներից մեկում լուսաձայնային ատրճանակ է հայտնաբերվել

Սևանի աղբանոցներից մեկում լուսաձայնային ատրճանակ է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 10.45-ին, ոստիկանության Սևանի բաժին է զանգահարել 1975 թ. ծնված Դավիթ Պ.-ն, և հայտնել է, որ Սևանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի հետնամասի աղբանոցում նկատել է ատրճանակի նմանվող առարկա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբանոցում հայտնաբերել է ՄԲ-690 գործարանային համարով լուսաձայնային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը