Աշխարհ

06.03.2015 14:30


Պուտինը կրճատել է աշխատավարձերը՝ սկսելով իրենից

Պուտինը կրճատել է աշխատավարձերը՝ սկսելով իրենից

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահի, Կառավարության ղեկավարի, Գլխավոր դատախազի, ՌԴ քննչական վարչության նախագահի և պետական մի շարք ծառայողների աշխատավարձերի՝ 10%–ով կրճատման մասին։

Կրեմլի վարչակազմի աշխատավարձի կրճատման մասին Պուտինը հայտարարել էր դեռ փետրվարի 27–ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Աղբյուրը նշում է, որ 2014–ի հունվարից սեպտեմբեր ամիսներին ՌԴ նախագահի վարչակազմում միջին աշխատավարձը կազմել է 216.411 ռուբլի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը