Քաղաքական

06.03.2015 14:50


Լ. Սարգսյան. «Պետք է համախմբման միջոցով հասնել հաջողության»

Լ. Սարգսյան. «Պետք է համախմբման միջոցով հասնել հաջողության»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը շնորհավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի ընտրվելու կապակցությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսում Լ. Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ի ընդհանուր թիմից Նաիրա Զոհրաբյանի ընտրությունը լավագույն տարբերակն էր, որ կարող էր լինել Գագիկ Ծառուկյանից հետո:

–Ուժ, կորով և համբերություն եմ մաղթում նրան այդ դժվարին գործում. թիմը վերականգնելու լուրջ գործեր պետք է արվեն։ Շատ քիչ քաղաքական ուժեր կգտնվեին, որ կդիմանային այդ փորձություններին: Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք կանգնել են Նաիրա Զոհրաբյանի կողքին,-նշել է Լ. Սարգսյանը:

Նա հավելել է, որ նախկինի պես պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ.

–Երկրում սարսափելի իրավիճակ է, և այդ խնդիրներն իշխանությունն ի վիճակի չէ լուծել: Ժողովուրդն այդ խնդիրները տեսնում է ընդդիմության համախմբման միջոցով: Ամենացավալին այն է, որ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակվեցին, և ձևավորված բևեռն այլևս չկա: Ժողովուրդն այսօր հուսախաբ է, բայց ոչ թե ընդդիմությունից, այլ երկրում տիրող իրավիճակից: Պետք է համախմբման միջոցով հասնել հաջողության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը