Լրահոս

06.03.2015 16:08


Մահացել է գրող Ռոմանոս Սահակյանը

Մահացել է գրող Ռոմանոս Սահակյանը

76 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ, արվեստաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Ռոմանոս Սահակյանը:

Սահակյանը ծնվել է 1939թ. մայիսի 5–ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան:

ԵՊՀ-ում (1972-ից) և Երևանի 12 բուհում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, գրականության տեսություն, գեղագիտություն, մշակութաբանություն, հայ մշակույթի պատմություն, հայ քննադատական մտքի պատմություն, հռետորական արվեստ, ոճագիտություն և այլ առարկաներ: Կյանքի վերջին տարիներին Ռոմանոս Սահակյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Հեղինակել է բանաստեղծական 13 գիրք, գիտական 2 մենագրության, 60 հոդված։

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

Այս խորագրի վերջին նյութերը