Տնտեսական

11.03.2015 14:00


Արմեն Պողոսյան. «Մեր երկրում եկամուտներն իրենց աճով զիջում են գներին»

Արմեն Պողոսյան. «Մեր երկրում եկամուտներն իրենց աճով զիջում են գներին»

2010-2015թթ. սննդամթերքի գներն աճել են 23 տոկոսով։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

«Միշտ հիմնավորում են, որ սակագների բարձրացումը շատ քիչ ազդեցություն կունենա ընտանեկան բյուջեի վրա։ Սակայն մենք արձանագրել ենք, որ գնաճն արդեն ահավոր բեռ է դարձել սպառողների համար։ Իսկ ջրի, գազի, հոսանքի սակագների բարձրացումն ավելի մեծ բեռ է լինելու»,–նկատել է բանախոսը։

Խոսելով «Երևան ջուր» ընկերության կողմից ներկայացված ջրի սակագնի բարձրացման հայտի մասին՝ նա նշել է, որ այդպիսի հայտերը միշտ էլ հաստատվել են ՀԾԿՀ–ի կողմից, այսինքն՝ ջրի սակագինը կբարձրանա։

Պողոսյանի հավաստմամբ՝ պետական մարմինների կողմից հասարակության հետ չկա երկխոսություն։

«Գների բարձրացում միշտ էլ բոլոր երկրներում նկատվում է, սակայն մեր երկրում եկամուտներն իրենց աճի տեմպով ավելի հետ են մնում, քան գները. քաղաքակիրթ երկրներում հակառակն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը