Տնտեսական

12.03.2015 09:18


4 տարվա ընթացքում Ուկրաինան ԱՄՀ–ից 25 մլրդ դոլար կստանա

4 տարվա ընթացքում Ուկրաինան ԱՄՀ–ից 25 մլրդ դոլար կստանա

2015թ. ընթացքում Ուկրաինան 10 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից։ Այս մասին, «Լենտա»–ի փոխանցմամբ, նախօրեին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանն ասել է ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը։

Իր հերթին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում լրագրողներին հայտնել է, որ չորսամյա ծրագրով տրամադրվելիք ԱՄՀ վարկի առաջին տրանշը կազմում է 5 մլրդ դոլար։ ԱՄՀ–ն Ուկրաինային լրացուցիչ 7.5 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի տնտեսությունը կայունացնելու և զարգացնելու համար։

Նախօրեին հիմնադրամը հաստատել է Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցության ծրագիրը։ Առաջիկա 4 տարվա ընթացքում ԱՄՀ–ն Կիևին 17.5 մլրդ դոլարի վարկ կհատկացնի։ Ընդհանուր առմամբ, 4 տարվա ընթացքում Ուկրաինան ԱՄՀ–ից 25 մլրդ դոլար կստանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը