Տնտեսական

21.03.2015 12:33


Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ

Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ

Մարտի 9-13-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,015,750 դոլար 479.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 76,855,496 ԱՄՆ դոլար 481.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,500,000 ԱՄՆ դոլար 481.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 10,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,074,669 EUR 515.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,696,218 EUR 521.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 50,000 EUR առք եւ վաճառք 525.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 578,667,619 ռուբլի 7.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 196,928,946 ՌԴ ռուբլի 7.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը