Քաղաքական

24.03.2015 12:07


Օսմանյան Թուրքիայի՝ 1915–23թթ. իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց

Օսմանյան Թուրքիայի՝ 1915–23թթ. իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց

Այսօր ՀՀ ԱԺ–ն ընդունել է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915–23թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը։

Այդ նախագծին կողմ է քվեարկել 117 պատգամավոր։ Դեմ, ձեռնպահ չի եղել։ Քվեարկության արդյունքը տեսնելով՝ պատգամավորները ծափահարել են։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունած 96 (1) բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը