Լրահոս

25.03.2015 09:41


«Lufthansa»–ից հայտնել են «A320»–ի կործանման հնարավոր պատճառը (լուսանկարներ, տեսանյութ)

«Lufthansa»–ից հայտնել են «A320»–ի կործանման հնարավոր պատճառը (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիայի հարավում «Germanwings» ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է դժբախտ պատահարի պատճառով։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, հայտարարել է «Lufthansa» ավիաընկերության փոխնախագահ Հայքե Բիրլենբախը։ «Germanwings»–ը «Lufthansa»–ի դուստր ավիաընկերություններից է։

Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին հնարավոր ահաբեկչության ապացույցների բացակայության մասին։ Ֆրանսիացի փորձագետ Ռոբեր Գալանն էլ նշել էր, որ ավիավթարի պատճառը կա՛մ եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, կա՛մ օդաչուի սխալը։

Հիշեցնենք՝ նախօրեին Իսպանիայից ԳԴՀ թռչող «А320» ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ Վերին Պրովանսի Ալպերի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Օդանավում 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, որոնք բոլորն էլ, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

Հայտնի է դարձել, որ կործանված ինքնաթիռում է եղել նաև օպերային երգիչ Օլեգ Բրիժակը։

Նշենք նաև, որ հայտնաբերվել է «Germanwings» ավիաընկերության «А320» կործանված օդանավի սև արկղերից մեկը։

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը