Աշխարհ

26.03.2015 10:15


ՀԱՊԿ պատասխանատվության գոտում աշխարհաքաղաքական իրավիճակը կսրվի

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում աշխարհաքաղաքական իրավիճակը կսրվի

Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտու մերձակայքում աշխարհաքաղաքական իրավիճակը կսրվի։ Այսպիսի եզրակացության են եկել նախօրեին կազմակերպության քարտուղարությունում կայացած փակ խորհրդակցության մասնակիցները։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցներն ուսումնասիրել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի բնույթը և կանխատեսումներ արել դրա պոտենցիալ զարգացման վերաբերյալ։ Փորձագետները եզրակացրել են, որ գոյություն ունեն աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա սրման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մերձակայքում։

Ինչպես լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, վերլուծության թեմա են դարձել ՀԱՊԿ անդամ երկրների, Աֆղանստանի տարածքում անկայունության տարածման մեծացող վտանգը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները՝ Ռուսաստանին ներքաշելու ռազմական դիմակայության մեջ, ինչպես նաև ՌԴ-ի և ՀԱՊԿ–ի կողմից հնարավոր պատասխան քայլերը։

Բացի այդ, մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս տարվա հունիսին կազմակերպության գործունեության շրջանակներում ծրագրվում է ժամանակակից պայմաններում «հիբրիդային պատերազմներ» վարելու քննարկումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը