Աշխարհ

26.03.2015 10:11


ԱՄՆ–ից ռազմական մեքենաներով բեռնված ինքնաթիռը հասել է Ուկրաինա (տեսանյութ)

ԱՄՆ–ից ռազմական մեքենաներով բեռնված ինքնաթիռը հասել է Ուկրաինա (տեսանյութ)

ԱՄՆ–ն «HMMWV» ռազմական մեքենաներով բեռնված ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես փոխանցում է «gazeta.ru»–ն, ինքնաթիռը դիմավորել է անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին Ռուսաստանն ագրեսոր ճանաչելու համար:

Ուկրաինան այսպիսի 30 զրահապատ մեքենա կստանա:

Ի դեպ, ԱՄՆ Սենատն Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելն արագացնելու կոչով բանաձև է ընդունել։ «Korrespondent.net»-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սենատը կոչ է արել առաջնահերթ դարձնել պաշտպանական մահաբեր զենքի տրամադրումն Ուկրաինային:

Մարտի 24-ին էլ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր Ուկրաինային զենք տրամադրելուն հավանություն տվող բանաձև ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը