Աշխարհ

26.03.2015 10:54


«Christie′s»–ը 140 մլն դոլարով աճուրդի կհանի Պիկասսոյի կտավը

«Christie′s»–ը 140 մլն դոլարով աճուրդի կհանի Պիկասսոյի կտավը

Աշխարհի խոշորագույն աճուրդի տունը՝ «Christie's»–ը, աճուրդի կհանի իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը, որը գնահատվել է 140 մլն դոլար՝ դառնալով արվեստի պատմության մեջ ամենաթանկարժեք ստեղծագործություններից մեկը։

«Բլումբերգ»–ի փոխանցմամբ՝ «Հայացք դեպի անցյալ» աճուրդի շրջանակներում մայիսի 11–ին սակարկության կներկայացվի Պիկասսոյի 1955թ. «Ալժիրյան կանայք» («Օ» տարբերակ) կտավը։

«Ալժիրյան կանայք» շարքը ստեղծվել է Էժեն Դելակրուայի համանուն կտավի մոտիվներով և ներառում է 15 ստեղծագործություն, որոնք նշված են այբբենական կարգով՝ «Ա»–ից «Օ»։

«Վերջին՝ 15–րդ տարբերակը («Օ») այդ շարքի բարձրակետն է»,–նկատել է «Christie's»–ի ժամանակակից արվեստների միջազգային բաժնի ղեկավար Բրեթթ Հորվին։

Այդ կտավը եղել է Վիկտոր և Սալլի Հանցերի ժամանակակից արվեստների հավաքածուում, որն ամուսինների մահից հետո՝ 1997–ին, վաճառվել է 206.5 մլն դոլարով։ Այն ժամանակ Պիկասսոյի նկարը գնահատվել է 31,9 մլն դոլար։

Ամուսինները «Ալժիրյան կանայք» ձեռք են բերել 1956թ.՝ 212,5 հազ դոլարով՝ անմիջապես նկարչից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը