Աշխարհ

26.03.2015 11:25


Կործանված «A320» ինքնաթիռի օդաչուներից մեկը խցիկում չի եղել (տեսանյութ)

Կործանված «A320» ինքնաթիռի օդաչուներից մեկը խցիկում չի եղել (տեսանյութ)

«The New York Times»–ի տեղեկություններով՝ Ֆրանսիայում սկսվել է «Germanwings» ավիաընկերության ինքնաթիռի սև արկղի վերծանումը. օդաչուների խցիկում տեղադրված ձայնագրիչի տվյալները կբացահայտեն աղետի պատճառները։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, հայտնաբերված 2–րդ սև արկղում հիշողության քարտ չի եղել։

Աղբյուրը նշում է, որ «A320» ինքնաթիռի անկման պահին օդաչուներից մեկը խցիկում չի եղել. խցիկի դուռը փակված է եղել, և նա չի կարողացել վերադառնալ կառավարման վահանակի մոտ:

«Նա թակում է խցիկի դուռը, սակայն ներսից պատասխան չկա», – «The New York Times»–ին պատմել է ձայնագրության վերծանմանը ծանոթ քննիչներից մեկը:

Միևնույն ժամանակ, գերմանական «Lufthansa» ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք որևէ տեղեկատվություն չունեն, որը կհաստատեր «New York Times»-ի վերոհիշյալ հրապարակումը՝ հավելելով, որ այս պահին աղետի հիմնական վարկածը դժբախտ պատահարն է:

Հիշեցնենք՝ մարտի 24–ին Իսպանիայից Դյուսելդորֆ թռչող «А320» ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել Վերին Պրովանսի Ալպերի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Օդանավում 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, որոնք բոլորն էլ, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը