Լրահոս

26.03.2015 20:33


Քաղցր «անակնկալ»՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում

Քաղցր «անակնկալ»՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում

Մարտի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքում տորթի ստվարաթղթե տակդիրի միջնամասից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային երեք փաթեթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Մեկում առկա էր 0,572 գրամ սպիտակ փոշենման զանգված, մյուս երկուսում՝ 4,520 գրամ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը