Աշխարհ

27.03.2015 10:10


Թուրքիան պատրաստ է լոգիստիկ օգնություն տրամադրել Եմենին

Թուրքիան պատրաստ է լոգիստիկ օգնություն տրամադրել Եմենին

Թուրքիան պատրաստ է լոգիստիկ օգնություն ցուցաբերել Եմենում շիական ապստամբների դեմ ռազմական գործողություն իրականացնող ուժերին։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, «Ռոյթերս»–ին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Այս գիշեր Սաուդյան Արաբիայի մարտական ավիացիան Եմենի մայրաքաղաք Սանայում և այլ քաղաքներում սկսել է կետային հարվածներ հասցնել հուսիթների՝ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դիրքերին։

Խռովարարների դեմ ներկայումս կիրառվող «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողության գործադիր շտաբը հայտարարել է շիական ապստամբների՝ օդային և ծովային շրջափակման մասին։

Սաուդյան Արաբիայի հետ ռազմական գործողությանը մասնակցում են Պարսից ծոցի արաբական հանրապետությունների համագործակցության խորհրդի երկրները։ Էր Ռիադը տրամադրել է 100 կործանիչ, Բահրեյնն ու Քուվեյթը Սաուդյան Արաբիա են ուղարկել 15–ական մարտական մեքենա, Քաթարը՝ 10, Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 30։

Ռազմական գործողությանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի՝ 150 հազ–ի հասնող ցամաքային զորքերը, ինչպես նաև ռազմածովային ուժերը։ Կործանիչներ կուղարկեն նաև Հորդանանը, Մարոկկոն և Սուդանը։ Արաբական կոալիցիային աջակցելու պատրաստակամություն են հայտնել Եգիպտոսն ու Պակիստանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը