Աշխարհ

27.03.2015 10:58


Հեռախոսազրույց են ունեցել Օբաման և Էրդողանը

Հեռախոսազրույց են ունեցել Օբաման և Էրդողանը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքի հաղորդագրությունը, կողմերը քննարկել են Իրաքում և Սիրիայում առկա իրավիճակը, սիրիական ընդդիմության անդամներին զենք մատակարարելու հարցը, Եմենում և Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի հարցը։

Իր հերթին, Օմաբան շնորհակալություն է հայտնել Էրդողանին սիրիացի մոտ 2 մլն փախստականներին Թուրքիայիում ապաստան տրամադրելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը