Լրահոս

27.03.2015 18:18


Տաղավարից գողացել է ոսկյա շղթա

Տաղավարից գողացել է ոսկյա շղթա
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 26-ին՝ ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված Գեղամ Ա.-ն ոստիկանության Կենտրանականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, Երևանի Մ. Խորենացու փողոցի 26 հասցեում գործող սրահի իր տաղավարից գողացել են ոսկյա շղթա` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը