Լրահոս

27.03.2015 13:06


Թ. Պողոսյան. «Եթե ընդունվեն մեր առաջարկները, ամեն ինչ կընթանա իր հունով»

Թ. Պողոսյան. «Եթե ընդունվեն մեր առաջարկները, ամեն ինչ կընթանա իր հունով»

ԱԺ այսօրվա ճեպազրույցի ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը նախագահական նստավայր էին գնացել՝ որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:

–Մի օրինակ բերեմ։ Երբ ահաբեկիչներն առևանգում են ինքնաթիռը, որի մեջ գտնվում է խաղաղ բնակչությունը, այդ ժամանակ էլ են բանակցություններ սկսվում ահաբեկիչների հետ: Նրանք էլ լեգիտիմ չեն, բայց ժողովրդին փրկելու համար անհրաժեշտ է վերջիններիս հետ բանակցություններ վարել։ Հիմա եթե ընդունվեն ավելի վաղ ներկայացված մեր առաջարկները, ապա ամեն ինչ կընթանա իր հունով։ Եթե կարողանանք հասնել, որ բարեփոխումները լինեն ընկալելի ցանկացած բնակչի համար, լավ է,-ասել է Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ իշխանությունը ձգտում է վերարտադրվել, իսկ ընդդիմությունն էլ պայքարում է իշխանության գալու համար։

Մեր հանրությունը պետք է ունակություն ունենա՝ վեր կանգնելու հանուն ՀՀ-ի: Սա մեր երկիրն է,–ավելացրել է Թ. Պողոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը