Տնտեսական

27.03.2015 15:46


Ռուսաստանը Բելառուսին 110 մլն դոլարի վարկ կհատկացնի

Ռուսաստանը Բելառուսին 110 մլն դոլարի վարկ կհատկացնի

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Բելառուսին 110 մլն դոլարի նոր պետական ֆինանսական վարկի տրամադրումը։

«ԱՄՆ դոլարով հաշվարկների հետ կապված գործարքային և փոխարժեքային հնարավոր վտանգներից խուսափելու համար վարկի տրամադրումը, ինչպես նաև պարտքի մարումը և սպասարկումը կիրականացվեն ռուսական ռուբլով», –«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ ասվում է նախարարների կաբինետի կայքում։

Նշվում է, որ վարկի տրամադրման պայմանը Ռուսաստանի և ԵՏՄ հակաճգնաժամային հիմնադրամի առջև ավելի վաղ հատկացված վարկերի ժամկետանց պարտավորությունների բացակայությունն է։

Նախօրեին ՌԴ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կշարունակեն վարկեր տրամադրել Բելառուսին՝ «օգնելու բարդ իրավիճակում հայտնված իրենց գործընկերներին»։

2014 թ. սկզբին Ռուսաստանը Բելառուսին 10 տարով 450 մլն դոլարի վարկ էր հատկացրել։ Նույն թ. սեպտեմբերին Մեդվեդևը ստորագրեց կրկին 10 տարով 1.55 մլրդ դոլար վարկ տրամադրելու հրամանագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը