Աշխարհ

28.03.2015 02:18


Նյու Յորքի կենտրոնում երկու շենքերի փլուզումից հետո երկու մարդ անհետ կորել է (տեսանյութ)

Նյու Յորքի կենտրոնում երկու շենքերի փլուզումից հետո երկու մարդ անհետ կորել է (տեսանյութ)

Երկու մարդ է անհետ կորել Մանհեթթենում երկու շինությունների փլուզումից հետո։ 5–հարկանի շենքում գազի արտահոսքից պայթյուն էր որոտացել, և հրդեհ բռնկվել։ «ТАСС»–ը հայտնում է, որ կրակն արագորեն տարածվել է հարակից ևս երեք շինություններ։ Շենքերից երկուսը շուտով փլուզվել է, երրորդը՝ ավելի ուշ։

Տարածքում գտնվող բոլոր բնակիչները տարհանվել են։ Պայթյունից և հրդեհից տուժել է 25 մարդ, այդ թվում՝ հրշեջներ։ Տուժածներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը