Աշխարհ

28.03.2015 10:00


Թուրքիան Ղրիմի մահմեդականներին Ղուրանի 6 հազ օրինակ է ուղարկել

Թուրքիան Ղրիմի մահմեդականներին Ղուրանի 6 հազ օրինակ է ուղարկել

Թուրքիայի բարեգործական կազմակերպությունները Ղրիմի մահմեդականներին Ղուրանի 6 հազ օրինակ են ուղարկել։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ Մահմեդականների հոգևոր վարչությանը հղումով։

«Սուրբ Ղուրանի օրինակները կուղարկվեն մեդրեսե՝ երեխաներին ուսուցանելու համար, ինչպես նաև Ղրիմի մզկիթներ, որտեղ Ղուրանի ընթերցանության դասեր են ընթանում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գրքերի հավաքման մտահղացումը պատկանում է Սեյդիշեհիրում Ղրիմցի թաթարների մշակութային և փոխօգնության կազմակերպությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը