Լրահոս

28.03.2015 10:47


Չեռնոգորիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է (տեսանյութ)

Չեռնոգորիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի Չեռնոգորիա-Ռուսաստան հանդիպումը մի անգամ ընդհատվել է, այնուհետև՝ դադարեցվել։

Հանդիպման հենց առաջին րոպեին երկրպագուներից մեկը ճայթուկով վիրավորել է Ռուսաստանի դարպասապահ Ակինֆեևին: Խաղը հնարավոր է եղել շարունակել մոտ 40 րոպե անց միայն:

Ընդմիջումը տևել է մոտ 30 րոպե, իսկ երկրորդ խաղակեսի 21-րդ րոպեին, երբ ռուսներին չի հաջողվել իրացնել 11–մետրոնոցը, երկրպագուները տարբեր իրեր են սկսել նետել դաշտ, և մրցավարն ընդհատել է հանդիպումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը