Լրահոս

30.03.2015 10:20


Այսօր կկայանա «վեցնյակի» և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Այսօր կկայանա «վեցնյակի» և Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

«Վեցնյակի» և Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցություններն իրանական միջուկային խնդրով կվերսկսվեն այսօր՝ մարտի 30–ին։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արաքչին։

Միևնույն ժամանակ, շվեյցարական Լոզանում, որտեղ կայանալու են բանակցությունները, մեկնարկել է վեց երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Նախքան բանակցությունները նախարարները հանդիպումներ են ունեցել երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով։

Մասնակիցները հայտնել են, որ բանակցություններին լուրջ առաջընթաց կգրանցվի, սակայն որոշ հարցերում տարաձայնությունները կպահպանվեն։

«ՌԻԱ նովոստի»–ն էլ գրում է, որ Լոզանում մեկնարկել է նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը։

Նշվում է, որ բացի իրանական միջուկային խնդրից՝ կողմերը կարող են անդրադառնալ նաև ուկրաինական հարցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը