Աշխարհ

30.03.2015 10:57


Թուրքիայում 12 սիրիացի ավտովթարի զոհ է դարձել

Թուրքիայում 12 սիրիացի ավտովթարի զոհ է դարձել

«Հուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ավտոբուսը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել հարակից գոտի և բախվել մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է մեկ այլ մեքենայի:

Աղբյուրը նշում է, որ 13 մարդ է մահացել, որից 12-ը՝ սիրիացի, 8-ը՝ երեխա։ Սիրիացիները քաղաքացիական պատերազմի պատճառով ապաստանել էին Թուրքիայում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը