Լրահոս

30.03.2015 11:38


«Ֆորդ»–ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

«Ֆորդ»–ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մարտի 30-ին՝ ժամը 06.51-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա՝ 10 ուղևորով:

Կտրվի լրացուցից տեղեկատվություն:

***

Մարտի 30-ին՝ ժամը 07.52-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության և ձյան առատ տեղումների պատճառով արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին կտրվի լրացուցից տեղեկատվություն:

***

Մարտի 30-ին՝ ժամը 05.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 14-րդ փողոցում «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 UL 161 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Գ., ծնվ. 1962 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը