Աշխարհ

30.03.2015 19:33


Փիղը 11 ժամ ապարդյուն փորձում է հանել ձագին փոսից (տեսանյութ)

Փիղը 11 ժամ ապարդյուն փորձում է հանել ձագին փոսից (տեսանյութ)

Համացանցում շարունակում է մեծաքանակ դիտումներ հավաքել Հնդկաստանում նկարահանված հուզիչ մի տեսանյութ, որում մայր փիղը 11 ժամ ապարդյուն ճիգեր է գործադրում՝ փրկելու ձագին, որն ընկել մնացել է փոսը։

Հայտնի չէ՝ ինչպես կավարտվեր այդ պատմությունը, եթե ժամանակին օգնության չհասնեին փրկարարները։ Փղի ձագը թաղվել մնացել է ցեխով լի լքված ջրհորում, իսկ կենդանու շուրջ հավաքված անբան մարդիկ շարունակում են անհոգ դեմքով նայել։ Ժամանած փրկարարները ցրում են նրանց։

Նմանատիպ դեպք էր պատահել նաև Քենիայում մարտի սկզբին։ Տեղաբնակ գյուղատնտեսները խեղդվելուց փրկել են 12 ժամ ցեխով լի փոսում մնացած փղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը