Աշխարհ

30.03.2015 21:07


Դաղստանի Չիրկեյ գյուղում մարդանման գառ է ծնվել (տեսանյութ)

Դաղստանի Չիրկեյ գյուղում մարդանման գառ է ծնվել (տեսանյութ)

Դաղստանի Չիրկեյ գյուղում ծնվել է գառ, որն ունի գանգի բավականին անսովոր կառուցվածք: Գառնուկի գանգը մարդու գանգ է հիշեցնում:

Ինչպես տեղեկացնում է ռուսական «Звезда»-ն, կենդանին ապշեցրել է գյուղի անասնաբույժներին: Գանգի անսովոր կառուցվածքի պատճառը, ըստ վարկածներից մեկի, կարող է լինել այն, որ հղիության ժամանակ գառնուկի մայրը չափից շատ «А» վիտամին է ստացել: Սակայն համացանցի որոշ օգտատերեր համոզմունք են հայտնել, որ գառան գանգի անսովոր՝ մարդանման տեսքը պայմանավորված է նրանով, որ նորածին գառնուկի նախնիներից մեկը սեռական հարաբերություն է ունեցել մարդու հետ, ինչն անդրադարձել է անսովոր կենդանու գանգի կառուցվածքի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը