Լրահոս

30.03.2015 15:50


Մարտկոցներ էր գողացել

Մարտկոցներ էր գողացել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 16.55-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գետափ-Մարտունի ճանապարհի 1-ին կ/մ-ից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրույր Ա.-ին` իր վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ նա մարտի 24-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, 1953 թ. ծնված Ռուբիկ Վ.-ին պատկանող առանձնատան ցանկապատի դրսի կողմից գողացել է ավտոմեքենայի էլեկտրական 2 մարտկոց:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը