Լրահոս

30.03.2015 16:05


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի՝ ժամը 16.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ,Ստեփանավան, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը