Լրահոս

30.03.2015 20:05


Թողարկվել է նոր հուշադրամ

Թողարկվել է նոր հուշադրամ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանականարժեքն է «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրվածեն «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ՝ 9250
Քաշը՝ 25,0 գ
Չափը՝ 27,0 x 47,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը