Լրահոս

30.03.2015 21:37


Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տավուշի, Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը