Աշխարհ

30.03.2015 22:33


Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կայցելի Բաքու

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը կայցելի Բաքու

Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. հունիսին ներկա գտնվի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, հրավերքը ստացվել է։ Չի բացառվում, որ այդպիսի այց կայանա։ Բայց երբ վերջնական որոշում ընդունվի, մենք այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,–ասել է Պեսկովը։

Եվրոպական մարզական խաղերի բացման արարողությունը նախանշված է հունիսի 12–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը