Լրահոս

31.03.2015 19:54


Թմրամիջոց՝ ծխախոտատուփի գաղտնարանից

Թմրամիջոց՝ ծխախոտատուփի գաղտնարանից

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ին: Խուզարկությամբ նրա դրամապանակից հայտնաբերվել է ծխախոտի տուփի մետաղաթաղանթի մեջ լցված կանեփանման զանգված:
Ալեքսանդր Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ է, ձեռք է բերել 2014 թ. ամռանը Չկալովկա գյուղից` օգտագործելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը