Տնտեսական

31.03.2015 15:31


Նարիշկին. «ԵՏՄ անդամակցության ճանապարհն ընտրել է Հայաստանի բնակչությունը»

Նարիշկին. «ԵՏՄ անդամակցության ճանապարհն ընտրել է Հայաստանի բնակչությունը»

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհն ընտրել է հենց Հայաստանի բնակչությունը, ինչպես եղել է նաև Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում։

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում Նարիշկինը նաև ասել է, որ ԵՏՄ–ին անդամակցությունը հիմնված է հավասարության և ինքնիշխանության սկզբունքների վրա այն դեպքում, երբ այլ ինտեգրացիոն միավորումները պահանջում են ընդունել իրենց գերակայությունը պետությունների ազգային շահերի նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը