Լրահոս

31.03.2015 21:33


Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին բախվել են «Vaz-2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները

Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին բախվել են «Vaz-2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները

Մարտի 31-ին, ժամը 19.31 տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Vaz- 2107» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչից տեղում զոհվել է 2 քաղաքացի, ևս երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը