Աշխարհ

01.04.2015 10:00


Ազատ արձակված թուրք դատախազը հիվանդանոցում մահացել է

Ազատ արձակված թուրք դատախազը հիվանդանոցում մահացել է

«Գազետա»–ն, թուրքական ԶԼՄ–ին հղումով, տեղեկացնում է, որ Ստամբուլի իրավապահներն ազատել են պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին, որը, սակայն, ժամեր անց մահացել է։ Գործողության ընթացքում սպանվել էր 3 զինյալ, ինքը դատախազը՝ վիրավորվել։ Ստամբուլ նահանգի առողջապահության վարչության պետ Սելամի Ալբայրաքը հայտնել է, որ վիրավորված Քիրազը հիվանդանոցում է մահացել։ Տեղեկությունն, ըստ «BBC»-ի, հաստատել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։

Ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում դատարանի շենքում կրակոցների ու պայթյունի ձայներ են հնչել։

«Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ զինյալները պատանդի հետ տեսանյութ էին տարածել՝ պահանջելով ոստիկաններից խոստովանել, որ իրենք են մեղավոր 2013թ. Ստամբուլի ցույցերում ընդդիմադիր ցուցարարին՝ 15–ամյա Բերքին Էլվանին մահացու վիրավորելու համար։

Արցունքաբեր գազի երկաթե ամանն ընկել էր Էլվանի գլխին. 9 ամիս կոմայի մեջ լինելուց հետո տղան մահացավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը