Քաղաքական

01.04.2015 10:50


Ուորլիք. «Արդյունավետ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ Վիեննայում»

Ուորլիք. «Արդյունավետ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ Վիեննայում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում բանակցություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ:

«Արդյունավետ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,-գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին է զեկուցելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին:

«Պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել»–գրել էր նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը