Աշխարհ

01.04.2015 11:16


Զոքանչի հիշատակին կանգնեցված հուշարձանն ընկել է փեսայի վրա և սպանել նրան (տեսանյութ)

Զոքանչի հիշատակին կանգնեցված հուշարձանն ընկել է փեսայի վրա և սպանել նրան (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Թրուփ քաղաքում: Զոքանչի հիշատակին կանգնեցված հուշարձանն ընկել է փեսայի վրա և սպանել նրան:

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հովսեփի գերեզմանատանը, երբ ամուսինները մաքրում էին գերեզմանը: Երբ տղամարդը ծաղիկներով զարդարում էր զոքանչի շիրիմը, տապանաքարը ճաքել և ընկել է նրա գլխին. 74-ամյա տղամարդը տեղում մահացել է:

Ինչպես տեղեկացնում է «Правда.Ру»-ն, դեպքի ականատես, գերեզմանատան պահակ Էդ Կուբիլյուսը պատմել է, որ ամուսնական զույգը տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում էր կնոջ մոր գերեզմանին, մաքրում այն ու ծաղիկներով զարդարում:

«Գերեզմանը մաքրելուց և զարդարելուց հետո նրանք միշտ աղոթքներ էին կարդում և սգում կնոջ մահը»,-պատմել է Կուբիլյուսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը