Լրահոս

01.04.2015 21:55


Ավանում «Մերսեդես»–ը բախվել է տներից մեկի պատին

Ավանում «Մերսեդես»–ը բախվել է տներից մեկի պատին

Ապրիլի 1-ին, ժամը 18.51-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայրում է գտնվել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 19 MM 199 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է տներից մեկի պատին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը