Լրահոս

02.04.2015 09:01


Հրդեհ է բռնկվել «Ոսկե աքաղաղ» թոնրատանը

Հրդեհ է բռնկվել «Ոսկե աքաղաղ» թոնրատանը

Ապրիլի 2-ին՝ ժամը 03.29-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիա փողոցում գտնվող «Ոսկե աքաղաղ» թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.02-ին, մարվել՝ 04.17-ին: Այրվել է թոնրատան տանիքը` 100 քմ, կից պահեստային հատվածը (փայտե շինություն)` 30 քմ, և Ս. Կ.-ին պատկանող տան օժանդակ շինության տանիքը` 10 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը