Աշխարհ

02.04.2015 09:53


Մերկելը հայտարարել է Ուկրաինայում թերի զինադադարի մասին

Մերկելը հայտարարել է Ուկրաինայում թերի զինադադարի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցման պայմանը լիարժեքորեն չի պահպանվում։

«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ Մերկելն ընդգծել է, որ շփման գծից ծանր զենքի դուրսբերումը չի իրականանում բավականաչափ թափանցիկ։

Միևնույն ժամանակ, կանցլերը նկատել է, որ իրավիճակը հակամարտության գոտում համեմատաբար հանգիստ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը