Կարծիք

07.04.2015 14:36


Անգրագիտություն է «նախապատրաստության դեպք» արտահայտությունը

Անգրագիտություն է «նախապատրաստության դեպք» արտահայտությունը

«2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ»։ Սա ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունից է...

Ուշադրություն դարձնենք հայտարարության այս հատվածի ձեւակերպումներին. ասում են՝ «զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ».... Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ե՞րբ է տեղի ունեցել դեպքը....Պարզվում է՝ այդ ԴԵՊՔԸ վերաբերում է ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստությանը...

Հասկանո՞ւմ եք. մարդիկ խոսում են ԴԵՊՔԻ մասին, որը տեղի չի ունեցել...

Եւ ընդհանրապես, անգրագիտություն է «նախապատրաստության դեպք» արտահայտությունը... ՀՀ իրավապահ մարմիններն ինչպես անգրագետ արտահայտություններ են անում, այդպես էլ անգրագետ, չհիմնավորված օպերացիաներ իրականացնում...

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը