Տնտեսական

13.04.2015 16:56


Մարտին մրգի շուկայում գրանցվել է գների 22% աճ (տեսանյութ)

Մարտին մրգի շուկայում գրանցվել է գների 22% աճ (տեսանյութ)

Այս տարվա մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրնացվել է մրգի գների 21.9% գնաճ: Միևնույն ժամանակ, մարտին, նախորդ ամսվա՝ փետրվարի համեմատ, մրգի ապրանքախմբում գնաճը կազմել է 4,1%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու մեկ ամսում, փետրվար ամսվա համեմատ, սպառողական շուկայում տանձի գինն աճել է 1.9%-ով, մանդարինինը` 6.0%-ով, նռանը` 6.6%-ով, նարնջինը` 12.3%-ով, ադամաթզինը` 12.8%-ով, խաղողինը՝ 14.4%-ով:

Մանրամասները՝ «Hasarakutyun.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը