Աշխարհ

16.04.2015 10:22


Ամուսնու թաղմանն այրին մերկապարուհիների է կանչել (տեսանյութ)

Ամուսնու թաղմանն այրին մերկապարուհիների է կանչել (տեսանյութ)

Թայվանի Թայբեյ քաղաքի բնակչուհին որոոշել է յուրօրինակ ձևով անցկացնել ամուսնու հուղարկավորությունը։ Սգալու և լացելու փոխարեն նա մի խումբ մերկապարուհիների է հրավիրել՝ հանգուցյալի դագաղի մոտ պարելու համար։

«Metro»–ի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա հյուրերին դուր է եկել այրիի մտահղացումը։

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես են ժանյակե ներքնազգեստով աղջիկները պտտվում դագաղի շուրջ, իսկ ցնցված հյուրերը հեռախոսներով նկարահանում են կատարվողը։ Զարմանալի ներկայացումը ոչ ոք չի հանդգնում ընդհատել։

Ինչպես կատարվածը բացատրել է հանգուցյալի այրին՝ Ցզյանը, կենդանության օրոք ամուսինը բավական հաջողություններ է ունեցել կանանց շրջանում, ահա թե ինչու է կինը որոշել, որ ամուսինն իրավունք ունի «վերջում էլ զվարճանալ»։

Ինչ խոսք, էրոտիկ պարը թաղմանը պատահած ամենատարօրինակ երևույթը չէ. Չինաստանի քաղաքացին փղձկացել է այն պահին, երբ նրան պատրաստվում էին դագաղով իջեցնել հողը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը